16:10 , 23 հոկտեմբեր, 2013Tert.am-ը գրում է.
Ավիացիայի ոլորտն ամբողջականապես ազատականացնելու մասին Կառավարության որոշումը միջին ու երկարաժամկետ հեռանկարում կարող է հանգեցնել 1-2% տնտեսական աճի: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը: Նա նշեց, որ այդ ենթադրության համար հիմք է ծառայում այն, որ ըստ մասնագետների՝ 20-25%-ով կավելանան իրականացվող չվերթները:
«Մենք առաջնահերթ տեսնում ենք խնդիր, որ կարողանանք ապահովել հնարավորինս էժան ավիատոմսեր ու մեծ ուղևորափոխադրումների շրջանառություն: Հարակից ոլորտները դրանից միայն կշահեն: Նման բարեփոխումները միանգամից փոփոխությունների չեն հանգեցնում. մի քանի տարի անհրաժեշտ է արդյունքը տեսնելու համար»,-ասաց նախարարը:
Պատասխանելով հարցին, թե չի՞ լինելու ազգային ավիափոխադրող, Վահրամ Ավանեսյանը պատասխանեց, որ սովորաբար փոքր երկրների համար դժվար է ունենալ ազգային ավիափոխադրող, քանի որ դրանք հազվադեպ դեպքերում են շահույթով աշխատում:
Մրցունակցության ազգային հիմնադրամի տնօրեն Արման Խաչատրյանն էլ ընդգծեց, որ ծրագրի ընդունումը կարող է բեկումնային լինել, քանի որ նաև աշխատատեղերի հարց է լուծելու:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ