Ֆիլմերի և հեռուստահաղորդումների ժամանակ ծխախոտի օգտագործում ցուցադրելը պատժվելու է


15:39 , 23 հոկտեմբեր, 2013

Emedia.am-ը գրում է.

Հայաստանում արտադրվող ֆիլմերի և պատրաստվող հեռուստահաղորդումների հեռարձակման ժամանակ ծխախոտի օգտագործման գործողության ցուցադրման դեպքում պատժամիջոցներ կկիրառվեն։

ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ Գագիկ Մինասյանը և Արա Բաբլոյանն օրենսդրական նախաձեռնության կարգով առաջարկել են փոփոխություններ և լրացումներ կատարել «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» օրենքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում` Հայաստանում արտադրվող ֆիլմերի և պատրաստվող հեռուստահաղորդումների հեռարձակման ժամանակ արգելելով ծխախոտի օգտագործման գործողության ցուցադրումը, ինչպես նաև պատժամիջոցներ սահմանելով այդ դրույթի խախտման համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ