15:32 , 23 հոկտեմբեր, 2013Tert.am-ը գրում է.
Վրաստանի իշխանություններն առաջարկում են Աշխատանքային օրենսգրքում փոփոխություն մտցնել, ինչը տղամարդկանց հնարավորություն կտա հղիության և ծննդաբերության արձակուրդի գնալ՝ ընտանիքում երեխայի ծնվելու դեպքում։
Ինչպես տեղեկացնում է Грузия online-ը, այդ մասին տեղեկացրել է արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին։
«Մեզ առաջարկվել է Վրաստանի համար նոր բան. երեխայի ծնվելուց հետո ծնողներն իրենք են ընտրելու, թե ով կգնա հղիության և ծննդաբերության արձակուրդ, ում արձակուրդ գնալն ավելի քիչ ֆինանսական վնաս կհասցնի»,-ասել է նա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ