ՀՀ Վարչապետը կմեկնի Բրյուսել


14:47 , 23 հոկտեմբեր, 2013

Emedia.am-ը գրում է.

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 23-24-ը աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորություն՝ Բրյուսելում մասնակցելու Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթաժողովին:

Ինչպես հաղորդում է ՀՀ Կառավարության մամլո ծառայությունը, այցի շրջանակում նախատեսվում է պայմանագրի ստորագրում Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և «Գլոբալ Մեդիքալ Սոլյուշնս» («Global medical solutions») փակ բաժնետիրական ընկերության միջև:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ