Մտավախություն ունեմ, որ Ադրբեջանի նոր պաշտպանության նախարարը սկզբնական շրջանում կլինի շատ արկածախնդիր


14:27 , 23 հոկտեմբեր, 2013

Ադրբեջանի պաշտպանության նախարար է նշանակվել Զաքիր Հասանովը (ամենայն հավանականության ազգությամբ թալիշ): Այս տեղեկատվությունը ինձ չէր տխրեցնի, եթե չլիներ մեկ հանգամաք. Բանն այն է, որ ադրբեջանի պաշտպանության նախկին նախարար Սաֆար Աբիևը, ով 18 տարի եղել է այդ երկրի պաշտպանության նախարարը, մասնակեցել է արցախյան պատերազմին և բավական "ակտիվ" մասնակցություն է ունեցել ադրբեջանանական բանակի հսկայական կորուստների և խուճապահար նահանջի մեջ: Նույնիսկ եղել են դեպքեր, երբ իր վիլիսով փախուստի դիմող Աբիևը հազիվ է ճողոպրել մերոնց գերի ընկնելու վտանգից: Ասածս այն է, որ երբ այդ երկրում պաշտպանության նախարար էր հայի ուժն իր մաշկի վրա զգացած մարդ, դա բոլորովին այլ իրավիճակ է, իսկ երբ բանակի հրամանատար է դառնում մի մարդ, ով որքանով տեղյակ եմ չի մասնակցել մեր դեմ ռազմական գործողությունների, դա արդեն տրամագծորեն այլ հարց է: Ես մտավախություն ունեմ, որ նոր նախարարը, գոնե սկզբնական շրջանում կլինի շատ արկածախնդիր, սա հանգամանք է, որ մեր ԶՈՒ ն պետք է ուշադրություն դարձնի: