14:22 , 23 հոկտեմբեր, 2013Panorama.am-ը գրում է.
«Հայաստանի դեմոգրաֆիական տխուր ցուցանիշները պայմանավորված են նաև արտագաղթով, անպտղության, ամուսնալուծության ցուցանիշների աճով: Դեմոգրաֆիական խնդիրները բազմակնությամբ չեն լուծվի»,- ասուլիսում նման դիտարկում արեց սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը` պատասխանելով հարցին, թե արդյո՞ք բազմակնությամբ կարելի է մեր երկրի դեմոգրաֆիական ցուցանիշները փոխել:
Ըստ նրա, հայ ժողովուրդն աչքի է ընկել կայուն ավանդույթներով, պահպանել ու կերտել է իր ազգային նկարագիրը: Այսինքն, ըստ նրա, բազմակնությունը օրինականացնելը քաոսային վիճակ կառաջացնի մեր երկրում:
«Պետք է տարբերակներ առաջարկել, որ անպտուղ զույգերը լուծումներ գտնել: Բուժումն այսօր բավականին թանկ է, ինչն էլ հանգեցնում է ծնելիության նվազման: Պետք է շեշտը դնել ընտանիքի ամուր հիմքերի ստեղծման վրա: Եթե ծնելիության խնդիրը լուծելու համար դիմենք բազմակնության, այդ դեպքում ո՞ւր մնաց ընտանիքի ամրությունը, ներդաշնակությունը»,- ասաց Վ. Շահրամանյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ