14:10 , 23 հոկտեմբեր, 2013Lragir.am-ը գրում է.
Բրիտանական The Independent թերթն անդարադարձել է ՉԼ խաղարկությունում կայացած Արսենալ-Բորուսիա խաղին:
«Մեսութ Օզիլի նկատմամբ ողջ հիացմունքի պայմաններում մարզադաշտում ամենաստեղծագործ խաղացողը մրցակցի 10 համարն էր՝ Հենրիխ Մխիթարյանը: Լիվերպուլը փորձում էր ձեռք բերել նրան այս ամառ եւ նա հիանալ շարժումներով, երեւակայությամբ եւ գնդակի հետ վարվեցողությամբ ցույց տվեց թե ինչու: Միկին 16-րդ րոպեին առաջ մղեց Դորտմունդին, սակայն այն ամենը, ինչ նա արեց՝ մրցակիցների շրջանցում, ազատ տարածություններ գտնելը, տուգանային հարվածներ վաստակելը եւ Դորտմունդի խաղը վարպետորեն ղեկավարումը, բարձրակարգ էին: Դորտմունդը կորցրել է Մարիո Գյոցեին, սակայն նրանք հաստատ չեն կորցրել կայծը»: