11:41 , 23 հոկտեմբեր, 2013Panorama.am-ը գրում է.
Լոնդոնում կայացած հանդիպումից հետո Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը գովել է իր սաներին:
«Իմ ֆուտբոլիստները ֆանտաստիկ հանդիպում անցկացրեցին,- Կլոպի խոսքերը մեջբերել է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:- Սա արտագնա խաղ էր «Արսենալի» հետ, որը հիանալի մարզավիճակում է, սակայն մենք լուրջ խնդիրներ ստեղծեցինք մրցակցի համար: Բաց խաղ ստացվեց, և հրաշալի կոմբինացիայի արդյունքում մենք պոկեցինք հաղթանակը:
Տղաներն ամեն ինչ տվեցին այս պայքարին: Գերազանց սկսեցինք հանդիպումը, բարձր աշխատունակություն դրսևորեցինք, երբ մնում էինք առանց գնդակի, նաև շատ սուր հակագրոհներ կազմակերպեցինք:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ