11:27 , 23 հոկտեմբեր, 2013Lragir.am-ը գրում է.
Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկին եւ Շվեդիայի ԱԳ նախարար Կարլ Բիլդտը հոկտեմբերի 23-ին ժամանել են Վրաստան: Նախարարները շրջագայություն սկսել ԵՄ հետ ասոցացման համաձայնագիր ստորագրել պատրաստվող երկրներով, տեղեկացնում է newsgeorgia.ru-ն:
ԵՄ երկրների նախարարները հանդիպել են Վրաստանի նախագահ Միխաիլ Սաակաշվիլիի եւ վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ: Ավելի վաղ Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն աջակցության լուրջ ազդանշան էր անվանել Լեհաստանի եւ Շվեդիայի ԱԳ նախարարների այցը: