Հինգշաբթի սպավում է օդի ջերմաստիճանի զգալի նվազում


11:20 , 23 հոկտեմբեր, 2013

Երևանում վաղը ջերմաստիճանը կնվազի 8-ովAysor.am-ը գրում է.

Այսօր հյուսիսից հանրապետության տարածք կսկսի ներթափանցել ևս մեկ տեղումնաբեր զանգված, հանրապետության ողջ տարածքում կդիտվի ամպամածության ավելացում, առայժմ գրեթե ամենուրեք առանց տեղումների, միայն Վայոց Ձորի լեռներում և Արցախում երեկոյան հնարավոր են տեղումներ: Առանձին վայրերում հնարավոր է քամի 18-20մ/վրկ արագությամբ և մառախուղ:
Օդի ջերմաստիճանն առայժմ գրեթե անփոփոխ կլինի, սակայն հինգշաբթի սպավում է օդի ջերմաստիճանի զգալի նվազում:

Երևանում օրվա մեծ մասը կդիտվի պարզ եղանակ, օրվա երկրորդ կեսին ամպամածության ավելացում, առայժմ տեղումներ չեն սպասվում: Տեղ-տեղ հնարավոր է քամի 7-10մ/վրկ արագությամբ: Ցերեկը սպասվում է +18+20, երեկոյան +10+12 աստիճան տաքություն: