ԱՄՆ-ում Սպիտակ տան պաշտոնյան ազատվել է պաշտոնից` Twitter-ում կատարած գրառումների համար


11:13 , 23 հոկտեմբեր, 2013

Lurer.com-ը գրում է.

ԱՄՆ-ի Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան ազատվել է իր զբաղեցրած պաշտոնից այն բանից հետո, երբ պազրվել է, որ ինքը Twitter-ում  մի քանի տարի շարունակ անանուն բլոգ էր վարում, ուր սուր քննադատության էր ենթարկում Սպիտակ տան իր գործընկերներին. գրում է Daily Beast-ը: 

Անանուն բլոգերը, ով հանդես էր եկել @NatSecWonk հանրահայտ էջի անունից, որն այս պահին ջնջվել է, պարզվում է` Ջոֆի Ջոզեֆն է, ով ղեկավարում է ԱՄՆ-ի նախագահին կից Անվտանգության խորհրդի միջուկային զենքի չտարածման վարչությունը: