Թուրքիայում ուսանողները անցկացրել են բողոքի ակցիա


10:59 , 23 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Նախօրեին Թուրքիայի մի շարք բուհերի ուսանողներ բողոքի ակցիա են անցկացրել՝ հաղորդում է TRT Haber-ը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ բողոքի ակցիաներն ուղղված են Orta Doğu Teknik Üniversitesi համալսարանի տարածքի միջով ճանապարհ գցելու և ծառերի հատման դեմ:

Երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանելով բողոքի ակցիաները՝ ասել է, որ նման գործողությունները չեն կարող կանգնեցնել կառավարության գործունեությունը՝ նույնիսկ եթե ստիպված լինեն մզկիթներ քանդել ճանապարհ գցելու համար: