Մխիթարյանի գոլը վստահություն ներշնչեց մեզ. Լևանդովսկի


10:09 , 23 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին հայտարարել է, որ իր թիմակիցները միայն հաղթանակի էին ձգտում: 

Հիշեցնենք` Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի երրորդ տուրում Դորտմունդի ակումբը 2:1 հաշվով առավելության հասավ Լոնդոնի «Արսենալ»-ի նկատմամբ:

«Պետք է հաղթեինք ցանկացած գնով: Մրցակցի դարպասը գրավելու համար ես անցա ամբողջ խաղադաշտով: Հաղթանակը կարևոր էր մեզ համար: Ուրախ եմ, որ իմ խփած գոլը հաղթանակ պարգևեց թիմիս: Բայց նաև պետք է նշեմ, որ Մխիթարյանի գոլը ուժ հաղորդեց ամբողջ թիմին, վստահություն ներշնչեց մեզ»,- ասել է Լևադովսկին: