09:27 , 23 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Այսօր տեղի կունենա Քեմբրիջի դուքս Ուիլյամի և դքսուհի Քեյթ Միդլթոնի որդու՝ արքայազն Ջորջի մկրտության արարողությունը: Լոնդոնի կենտրոնի Սենթ-Ջեյմս պալատի մոտ արդեն սկսել է հավաքվել հետաքրքրասերների բազմություն: Այս մասին հայտնում է BBC-ն:
Երեք ամսական արքայազնի մկրտությունը կիրականացնի Քենթերբերիի արքեպիսկոպոսը:
Արարողությանը ներկա կլինեն թագուհի Էլիզաբեթ II-ը, նրա ամուսին արքայազն Ֆիլիպը, ինչպես նաև ընտանիքի հարազատներն ու երիտասարդ զույգի ընկերները: