Մեքսիկան ԱՄՆ-ից պահանջում է հետաքննել լրտեսման փաստերը


09:05 , 23 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Մեքսիկան ԱՄՆ-ից պահանջում է հետաքննություն անցկացնել լրտեսման փաստերով, որն իրականացվել է այդ երկրի բարձրաստիճան չինովնիկների, այդ թվում՝ նախկին նախագահ Ֆելիպե Կալդերոնի և ներկայիս նախագահ Էնրիկե Պենյա Նյետոյի նկատմամբ: 

Ավելի վաղ այդ մասին հայտնել էր Der Spiege-ը՝ հղում անելով ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի փաստաթղթերին: 

«Մեզ սովորական պարզաբանումներ պետք չեն, մենք խնդրում ենք հետաքննություն անցկացնել»,- Ria Novosti-ն մեջբերում է Մեքսիկայի ԱԳ նախարար Խոսե Անտոնիո Մեադեի խոսքերը:

ԱԳ նախարարը նշել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մեքսիկացի գործընկերներին արդեն խոստացել է իրականացնել տվյալ հետաքննությունը: «Նա վստահեցրել է, որ Մեքսիկային լրտեսելու ոչ մի հրաման չի տվել»,- ասել է Մեադեն: