00:58 , 23 հոկտեմբեր, 2013
Lurer.com-ը գրում է.
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի շրջանակներում Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալեց Դորտմունդի «Բորուսիային»:
Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով` 2:1 հաշվով:
Դորտմունդցիները հաշիվը բացեցին 16-րդ րոպեին: Աչքի ընկավ Հենրիկ Մխիթարյանը: Նշենք, որ հայ կիսապաշտպանը իր երրորդ գնդակը հեղինակեց Չեմպիոնների լիգայի խաղարկություններում: Առաջին խաղակեսում դաշտի տերերին հաջողվեց գոլային հավասարության հասնել. 41-րդ րոպեին Ժիրուն դարձավ գոլի հեղինակ:
Սակայն հյուրերին հաջողվեց երեք միավոր վաստակել Լոնդոնում. 82-րդ րոպեին Ռոբերտ Լևանդովսկին հաշիվը դարձրեց 2:1` հօգուտ հյուրերի: