«Արցունք էլ չի մնացել, Աստված գոնե Վարդանին կյանք տա…». Շուշան Պետրոսյան


23:04 , 22 հոկտեմբեր, 2013

Galatv.am-ը գրում է.

Երգչուհի Շուշան Պետրոսյանը ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում անդրադառնալով Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի դերասան Երվանդ Ենգիբարյանի անսպասելի եւ ողբերգական մահվան լուրին նշեց. «Բառեր չեմ գտնում, չեմ կարող խոսել, շատ ծանր եմ տանում: Այս տարին էս ինչ զավեշտ էր, այ մարդ: Չորս ընկեր եմ կորցրել, բոլորը մշակույթի ոլորտից ու վարպետին (նկատի ունի ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանին. Փ. Ֆ): Տեղս չեմ գտնում, ամբողջ օրը շոկի մեջ եմ եղել»:

Ապա Շուշան Պետրոսյանը, խոսելով դերասանի մասին, նշեց, որ նրան շատ լավ էր ճանաչում: «Կիրթ, նուրբ հումորով...,- ասաց նա, ապա հավելեց,- արցունք էլ չի մնացել: Վարդանը նախորդ օրը, հիմա էլ Երվանդը, Աստված գոնե Վարդանին առողջություն տա, կյանք տա, վերականգնվի…»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ