Ի՞նչ է պատմում մեքենայի գույնը տիրոջ մասին


22:46 , 22 հոկտեմբեր, 2013

Operativ.am-ը գրում է.

Ամերիկացի հոգեբան Բերտոլդ Շվարցը պնդում է, որ կախված մեքենայի գույնից՝ կարելի է դատել դրա տիրոջ հոգեբանական որոշ առանձնահատկություների մասին:


Եվ այսպես, կարմիր և դեղին գույնի մեքենա ունեցողները օպտիմիստ են, կենսուրախ և համարում են իրենց երջանիկ:


Կանաչ մեքենաներ նախընտրում են բնության սիրահարներն ու ռեալիստները:

 

Կապույտ մեքենայի տերը սովորաբար հավասարակշռված անձնավորություն է:

 

Սպիտակ մեքենա են վարում պահպանողական հայացքի տեր մարդիկ:

 

Սև մեքենան նախատեսված է գործնական անձանց համար:

 

Մոխրագույն և արծաթագույն մեքենա նախընտրում են ինքնասիրահարված մարդիկ:

 

Շագանակագույն մեքենա վարում են հիմնականում հարգված ամուսիններն ու մեծ ընտանիք ունեցող հայրերը: