Եվրախորհրդարանը առաջարկում է Իրանում ԵՄ մշտական ներկայացուցչություն հիմնել


22:09 , 22 հոկտեմբեր, 2013

Եվրախորհրդարանը առաջարկում է Իրանում ԵՄ մշտական ներկայացուցչություն հիմնելPanorama.am-ը գրում է.

«Եվրախորհրդարանը առաջարկում է Իրանում ԵՄ մշտական ներկայացուցչություն հիմնել»,-այդ մասին իրանահայ համայնքի «ԱԼԻՔ» օրաթերթի հաղորդմամբ՝ հայտարարել է Եվրոպական խորհրդարանի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Հանս Սոբադան:

Եվրոպացի պաշտոնյան, իրանական «Շարղ» օրաթերթին տված հարցազրույցում, անդրադառնալով Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական պատժամիջոցներին, նշել է. «Համաձայն երկկողմ համաձայնության՝պետք է ստեղծել այնպիսի պայմաններ, որոնց պարագայում կվերանան պատժամիջոցները և կկարգավորվեն առկա խնդիրները»:

Հանս Սոբադան՝ անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին, նշել է. «Իրանը Միջին Արևելքում առանցքային դերակատարություն ունի: Ցանկանում ենք, որպեսզի տարածաշրջանում կայունություն հաստատման գործում իր դերն ունենա նաև Իրանը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ