Կյանքն ավելի լավն է դառնում, երբ դու ես ավելի լավը դառնում


23:27 , 22 հոկտեմբեր, 2013

Կյանքում ոչինչ պատահական չի լինում....և ամենապատահական հանդիպումն աշխարհի ամենաոչ պատահական իրադարձությունն է... գալիս է սակայն մի պահ, և դեպքերը քո ցանկությամբ չեն զարգանում ու թվում է՝ վերջ ամեն ինչին, սակայն փորձիր հասկանալ ինչ տվեց դա քեզ, ուր ես գնում դու, ինչ թողեցիր հետևում ու ինչ ես տանելու քեզ հետ.....այսօր մարդիկ ամենուր խոսում են բաժանվելու, հիասթափվելու, համակերպվելու ու մոռանալու մասին...

Քչերն են ասում պայքարիր....հասկացիր` ինչն է քո ուզածն իրականում….. այսօր ամուսնալուծությունների թիվը կտրուկ աճել է, ու մարդիկ սկսել են դրան նորմալ նայել.......

........բաժանվել ես սիրելիիցդ, միգուցե նրա մոտ հիասթափություն է կամ չհասկացված լինելու վիճակ......դու մի քայլ արեցիր, ստացար մերժում ու լռեցիր......մարդկային տեսակ կա, ով շատ արագ փորձում է նոր սեր գտնել՝ որպես ամոքում նախկին կորցրածի......

Իսկ դու ինչ ես անում.......կգտնվեն մարդիկ, ովքեր կարդում են այս տողերը, ունեցած կլինեն այս զգացումը՝ խառնված կարոտի, թախիծի, սիրո հետ......

......Սկզբում ուշքի արի…դու հաստատ քեզ կորցրել ես...գտիր քեզ, դա ամենադժվար, բայց կարևոր քայլն է…..հարցեր կլինեն, որոնց պատասխանը չես ունենա....մի  փնտրիր պատասխաններ......միառժամանակ մոռացիր անցած լավը և վատը......իրադրությանը նայիր ռեալ......խաղաղեցրու հոգիդ........սրտումդ թող միայն լույս լինի.......լռիր.....էլի լռիր....կանցնի որոշ ժամանակ, դու կսկսես կարոտել....դու դարձյալ լռիր, թող քո սրտի ձայնը դառնա քեզ լսելի.......կանգ առ....խորը շունչ քաշիր.....վերապրիր միայն լավը....

մի վերադարձիր անցյալ, դու այնտեղ նույն լավը էլ չես գտնի....բայց կարող է լինել շատ ավելի լավը....հավատա....եկեղեցում վառվող մի մոմի լույսը հաճախ ավելի շատ կլուսավորի խավարած հոգիդ, քան հազարավոր բառերը.......մտածիր միայն լավը...սկսիր սիրել աշխարհը նորովի.....քեզ՝ որպես նոր ու վերածնված մարդու....քեզ շրջապատող մարդկանց՝ շնորհակալություն հայտնելով, որ նրանք քո կողքին են.....

....չեմ ասում մոռացիր, սկսիր վերաարժևորել ունեցածդ այս պահի դրությամբ......ժպտա, հոգով ժպտա.....իրական սերը երբեք չի կորում, եթե կորի ուրեմն դա սեր չի եղել....իսկ եթե պետք է վերադառնա, թող քեզ նորովի գտնի, առավել արժանի քո սպասելուն ու հավատարմությանը.....սերը պահում են երկու հոգի, երբ նա այդ պահին թողում է, ու դու ես թողում, սերը փշուր-փշուր է լինում, երբ նա թողում է, իսկ դու որոշում ես պահել...սերը հարատևում է.........

Հ.Գ. ամեն մեկը իր ներսում լույս ունի.....թող քո լույսը երբեք չմարի...եթե նա խավարի է մատնել իր հոգին, մի վախեցիր. նա քո լույսի փարոսը կգտնի անպայման......