22:02 , 22 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Մոնրեալի համալսարանի աշխատակիցները հետազոտություն են անցկացրել, որը ցույց է տվել, որ բժշկի սեռն ազդում է նրա աշխատանքի որակի ու արդյունավետության վրա:
Միջին տարիքի կին ու տղամարդ 870 բժիշկների աշխատանքի վերլուծությունը, որն անցկացվել է Կանադայի Քվեբեկ նահանգում, ցույց է տվել, որ կին բժիշկներն առավել ուշադիր են հետևում բոլոր խորհրդատվություններին, որոնք վերաբերում են ախտորոշմանն ու բուժմանը՝ ի տարբերություն իրենց տղամարդ գործընկերների, գրում է Time-ը:
Օրինակ՝ շաքարախտի դեպքում աչքի հետազոտություն անում է կին բժիշկների 75 տոկոսը, այն ժամանակ, երբ տղամարդիկ դա անում են 70 տոկոս դեպքերում:
Մինչդեռ, տղամարդիկ աչքի են ընկել առավել բարձր արդյունավետությամբ: Նրանք տարեկան անցկացրել են 1000 վիրահատությունով ավելի, քան իրենց կին գործընկերները: Դա վկայում է այն մասին, որ կին բժիշկներն ավելի շատ ժամանակ են ծախսում հիվանդների վրա, եզրակացնում են հետազոտողները: