Վեհափառ Հայրապետը ծանոթացել է Հայաստանում սիրիահայերի վիճակի հետ


21:56 , 22 հոկտեմբեր, 2013

Emedia.am-ը գրում է.

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց սիրիահայ մանուկների երգչախմբին` ուղեկցությամբ «Օգնի՛ր եղբորդ» բարեգործական ծրագրի պատասխանատու Խաչիկ Ջոզիկյանի:

Հանդիպմանը տիար Ջոզիկյանը Վեհափառ Հայրապետին ներկայացրեց բարեգործական կազմակերպության ջանքերով իրականացվող հերթական ծրագիրը` սիրիահայ մանուկներից կազմված երգչախումբը, որից հետո փոքրիկները Նորին Սրբության համար կատարեցին Կոմիտասի «Մանկական աղոթքը»: 

Ինչպես տեղակացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին տեղեկատվական համակարգը, այնուհետև, երգչախմբին իր օրհնությունը բերեց Ամենայն Հայոց Հայրապետը` նաև գնահատանք հայտնելով սիրիահայ մանկանց կրթության ազնիվ գործին իրենց մասնակցությունը բերած մարդկանց:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ