Սպասվում է փոփոխական եղանակ


19:58 , 22 հոկտեմբեր, 2013

Lurer.com-ը գրում է.

Ուշադրություն

Ս.թ. հոկտեմբերի 25-ի գիշերը Սյունիքի մարզում սպասվում է ջերմաստիճանի նվազում (մինչև -10 C):

Հանրապետության տարածքում՝ հոկտեմբերի 23-ին, 25-ից 27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 24-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:

Քամին հյուսիս-արևմտյան 2-5 մ/վրկ: Հոկտեմբերի 24-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 24-ի ցերեկը կնվազի 6-7, Լոռիում, Տավուշում և Սյունիքում` 12-14 աստիճանով:

Երևանում՝ հոկտեմբերի 23-ին, 25-ից 27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 24-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և քամու ուժգնացում 15-20մ/վրկ: