11 դուստր ունեցող ընտանիքի մայրը վիրահատության կարիք ունի


19:40 , 22 հոկտեմբեր, 2013

Lurer.com-ը գրում է.

Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղի բնակիչներ Արմեն և Շողիկ Սարգսյաններն ունեն 11 դուստր: Տոնական օրերին ծնողների սիրտն ուրախությամբ է լսվում. մի ողջ երգչախումբ է ձայնակցում նրանց: Ամեն ինչ լավ էր մինչև այն օրը, երբ բժիշկները հայտնեցին, որ Շողիկը երիկամների վիրահատության կարիք ունի: «Ունեմ երիկամների լուրջ խնդիրներ և կցանկանայի, որ գտնվեին բարի մարդիկ, ովքեր օգնության ձեռք մեկնեին ինձ: Ուրախ կլինեի, որ ֆինանսապես աջակցեին և վերջնականապես լուծվեր երիկամներիս վիրահատության հարցը»,- ասում է Շողիկ Սարգսյանը:

Այն մարդիկ, ովքեր ցանկություն կունենան օգնել այս բազմազավակ ընտանիքին, կարող են զանգահարել՝ +37455-19-55-01, +374281-95-392:

«Նվիրիր ինձ կյանք» նախաձեռնություն