Իսպանիայում պատրաստվում են չեղյալ հայտարարել սիեստան


19:28 , 22 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Իսպանացի օրենսդիրներն առաջարկում են, որ երկիրը հրաժարվի ավանդական սիեստայից ու անցնի աշխատանքային սովորական օրվա՝ առավոտյան ժ. 9.00-18.00-ը:

Ինչպես նշել են խորհրդարանական հատուկ հանձնաժողովի անդամները, մի քանի մասի բաժանված աշխատանքային օրը ավելի երկարատև է, սակայն պակաս արդյունավետ, քան այլ երկրներում: 

Բացի այդ, ինչպես գրում է The Raw Story-ն, իշխանությունները մտադիր են ժամանակը 1 ժամ հետ տալ: 

Ներկայում օրվա կեսը ծախսվում է սիեստայի վրա, ինչի պատճառով իսպանացիները ստիպված են երկար աշխատել: Երկրում այդ ռեժիմի պատճառով նույնիսկ շատ ֆուտբոլային հանդիպումներ սկսվում են միայն ժ. 23.00-ին: