22:03 , 22 հոկտեմբեր, 2013
Ռուբեն Հակոբյանը չի ցանկացել մեկնաբանել, թե ինչու է հրաժարվում «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի պաշտոնից:
Կուսակցությունում ասում են, որ դա տեղի է ունեցել անձնական պատճառներով:
Քաղաքական շրջանականերում, բնականաբար, այս վարկածին չեն հավատում, որովհետեւ վաղուց է հայտնի, որ ստրասբուրգյան հայտնի հարցից հետո` «Ժառանգությունում» հակասություններ էին առաջացել Զարուհի Փոստանջյանի եւ Ռուբեն Հակոբյանի միջեւ:
Հակասություններն այնքան խորն են, որ շուտով Հակոբյանը, հավանաբար, կհեռանա նաեւ կուսակցությունից:
Ընդդիմությունը զարմանում է, թե ինչու հասարակությունը չի վստահում իրեն: Պատճառը շատ պարզ է` նույնիսկ այսպիսի ակնհայտ իրավիճակներում` ընդդիմադիր գործիչները հասարակությանը խաբում են: