Բրիտանիայում կաթոլիկ եկեղեցու շենքը վաճառել են մուսուլմանական համայնքին


21:31 , 22 հոկտեմբեր, 2013

Lurer.com-ը գրում է.

Մեծ Բրիտանիայում կաթոլիկ եկեղեցու շենքը վաճառել են մուսուլմանական համայնքին եկեղեցու հաճախորդների քանակի կտրուկ նվազման պատճառով. գրում է The Times-ը: Խոսքը Սթաֆորդշիր կոմսությունում գտնվող Սուրբ Պետրոսի եկեղեցու մասին է:

Շենքի նոր տերը «Մադինա» մզկիթի մուսուլմանական համայնքն է, որը մինչ օրս իր հավաքները կազմակերպում էր նույն այդ փողոցի վրա գտնվող 2 շինություններում, որտեղ տեղակայված է կաթոլիկ եկեղեցին: Դեռևս պաշտոնապես հայտնի չէ, թե մուսուլմանական համայնքն ինչպես է պատրաստվում օգտագործել գնված շինությունը: Սակայն, ամենայն հանավանականությամբ, եկեղեցին կվերածվի մզկիթի: Ընդ որում, ակնկալվում է, որ եկեղեցու ներկայիս տեսքը կպահպանվի, ինչպես որ կա: