Բաշար Ալ-Ասադը չի կարող որևէ դերակատարում ունենալ Սիրիայի անցումային կառավարությունում. Ֆրանսիայի ԱԳՆ


18:58 , 22 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Նախագահ Բաշար Ալ-Ասադը չի կարող որևէ դեր խաղալ Սիրիայի անցումային կառավարությունում: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, նման հայտարարությամբ հանդես է եկել Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռոմեն Նադալը Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում «Սիրիայի բարեկամներ» խմբի հանդիպումից առաջ:

Նրա խոսքերով՝ «Սիրիայի բարեկամներ» խմբի հանդիպմանը ավելի մանրամասն քննարկվելու են Սիրիայում անցումային գործընթացի պայմանները, որտեղ Բաշար Ալ-Ասադը ոչ մի դերակատարում չի կարող ունենալ:

Նադալը նաև նշել է, որ Ֆրանսիան կողմնակից է Սիրիայի հարցով «Ժնև-2» համաժողովի շուտափույթ անցկացմանը, որի նպատակը Սիրիայում անցումային կառավարության ստեղծումն է: Վերջինս կստանձնի գործադիր իշխանությունը, այդ թվում՝ պետության ղեկավարի լիազորությունները: