Ջամալյան. «Հակառակորդը լռեցվել է. Իրավիճակը լրիվությամբ վերահսկողության տակ է»


18:04 , 22 հոկտեմբեր, 2013

 Ջամալյան. «Հակառակորդը լռեցվել է. Իրավիճակը լրիվությամբ վերահսկողության տակ է»Panorama.am-ը գրում է.

«Կրկին անգամ ականատես եղանք ադրբեջանական ագրեսիային: Սրանով Ադրբեջանի պաշտպանության նախարարը փորձում է իր պիտանի լինելն ապացուցել «նորընտիր» նախագահին՝ իր տեղը գտնելու նոր կառավարությունում»,- Panorama.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով ադրբեջանական կողմից Բերդ-Իջևան մայրուղու ուղղությամբ բացված կրակը, ասաց պաշտպանության նախարարի խորհրդական Դավիթ Ջամալյանը:

Նշենք, որ պաշտպանության նախարարի խորհրդականն այս պահին գտնվում է այն վայրում, որտեղ տեղի է ունեցել միջադեպը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ