YouTube-ի մրցանակի համար Բիբերն ու Psy-ն կպայքարեն Լեդի Գագայի հետ


20:31 , 22 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

YouTube ընկերությունը հայտարարել է իր առաջին երաժշտական մրցանակաբաշխության հավակնորդների անունները: Այս մասին նշված է վիդեոծառայության պաշտոնական բլոգում: 

Հանրությունը պետք է ընտրի հաղթողներին 6 անվանակարգերում. օրինակ՝ «Տարվա վիդեո», «Տարվա արտիստ», «Տարվա պատասխան», «You Tube-ի ֆենոմեն»:

YouTube Music Awards-ի հավակնորդների թվում են Սելենա Գոմեսը, Ջասթին Բիբերը, Լեդի Գագան, Մայլի Սայրուսն ու ռեփեր Psy-ն: 

Օրինակ՝ «Ֆենոմեն» անվանակարգում դիտարկվում են թրենդները, որոնք հարուցել են մեծ թվով ֆան-վիդեոներ», դրանց թվում է նաև Gangnam Style-ը կամ Harlem Shake-ը:

Մրցանակաբաշխությունը կանցկացվի նոյեմբերի 3-ին: Հիմնական միջոցառումները տեղի են ունենալու Նյու Յորքում: