ԱԳ նախարարը հանդիպել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին


17:16 , 22 հոկտեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր հանդիպել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսին, ով Երևան է ժամանել «Պայքար Եվրոպայում խտրականության, այլատյացության և անհանդուրժողականության դեմ» բարձրաստիճան խորհրդաժողովին մասնակցելու նպատակով։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ Մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

 Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը կարևորել է մարդու իրավունքների հանձնակատարի դերը ԵԽ անդամ երկրներում մարդու իրավունքների առաջմղման գործում։

 Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Նիլս Մուիժնիկսը նշել է, որ Եվրոպայում Հայաստանի նախագահությունը բավականին հաջող է ընթանում և դրա վկայություններից է «Պայքար Եվրոպայում խտրականության, այլատյացության և անհանդուրժողականության դեմ» խորհրդաժողովի բարձր մակարդակով կազմակերպումը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ