17:31 , 22 հոկտեմբեր, 2013
Կիսատ թռիչք ունեցող մարդիկ, կյանքում չկարողանալով կողմնորոշվել, պատուհաս են դառնում մարդկանց համար եվ փորձում են սեվացնել մարդու բարի համբավը` անտեղյակ լինելով նրա թե մասնագիտական, թե բարոյական որակներին: Այ կիսատ-պռատներ ձեզ ով է իրավունք տվել վարկաբեկելու մի մարդու, ով առաջին հերթին մայր է, քույր, եվ հայուհի: Խոսքը հեռուստասերիալների սցենարիստ եվ «Փակագծերից դուր» հաղորդաշարի հաղորդավարուհի Դիանա Գրիգորյանի մասին է: Մարդ, ով իր կյանքի մեծ մասը անցկացրել է հեռուստաեթերում, ապահովել բարձր վարկանշային ցուցանիշներ եվ ահիացմունքի արժանի դիտողականություն: Կիսատ, անկատար, ոչ լիարժեք, կիսագրագետ, կիսամասնագետ, կիսատ-պռատ մարդիկ...Ինչքան շատ են, նույնիսկ շատ-շատ այս փոքրիկ երկրի համար, որոնք ոչինչ չեն խնայում պատվիրատուին ծախվելու եվ համացանցը օգտագործելով զրպարտում մարդկանց: 21-րդ դարի վիժվածքներ ժամանակն է իրական լինել ու վերջ տալ աչքաչափով ապրելուն: Ու հնարավորինս ավարտին հասցրեք ձեր կիսատ թռիչքը, քանզի կարող է մի շատ գեղեցիկ օր ձեր դին չճանաչեն ձեր իսկ հարազատները: Եվ հիշեք Չի կարելի էսքան էժանանալ եվ էյֆորիայի մեջ համացանցում օնանիզմով զբաղվել:
Հոդվածի հեղինակ «Փակագծերից դուրս »հաղորդաշարի լրագրող Արեգ Գրիգորյան