16:44 , 22 հոկտեմբեր, 2013
«Դու միայնակ չես» բարեգործական նախաձեռնությունը միացավ «Աշտարակ Կաթ» ընկերությունը, որը 40 ընտանիքների համար տրմադրեց կաթնամթերքի փաթեթ:
Հիշեցնենք, որ BlogNews.am կայքի և Ինդիվիդում Քասթինգ Փրոդաքշնի համատեղ ջանքերով ստեղծված այս նախաձեռնությունը մեկնարկել է սեպտեմբերի 7-ից և արդեն հասցրել է իր շուրջ համախմբել մի քանի հազար մարդու: Շուրջ երկու ամիս տևած արշավի արդյունքում հնարավոր դարձավ օգնության ձեռք մեկնել Հայաստանի տարբեր ծայրերում բնակվող հազարից ավել ընտանիքների:

