Սիրային մոգությունը հնում


20:58 , 22 հոկտեմբեր, 2013

Սիրային մոգությունը հնումԿանանց գլխավոր երազանքն է հմայել, կախարդել և խելքահան անել սիրած տղամարդուն. ում սիրում ես վաղուց, նոր ես ծանոթացել կամ ում հետ հանդիպում ես միայն երազներում: Իսկ չե՞ս ուզում ծանոթանալ նախորդ սերունդների փորձին:

Գայթակղումը կնոջ գլխավոր զենքն է: Այդ արվեստին տիրապետելն օգնում է սիրելիի առաջ հայտնվել ողջ կախարդանքով և հմայքով: Տղամարդու ուշադրությունը գրավելու համար կինը ձգտում է դառնալ կատարյալ` օգնության կանչելով բնությունից իրեն տրված հմայքները: Կատարելագործվելով նա դառնում է իր ընտրյալի մուսան: Հարյուրավոր և հազարավոր գրքեր չէին հերիքի թվարկելու այն բոլոր միջոցները, որ կինն օգտագործում է տղամարդու ուշադրությունը բուռն կիրք դարձնելու համար:

Առաջին բաղադրատոմսերը

Մեր թվարկությունից մի քանի հարյուր տարի առաջ լայն տարածում ուներ Սիրո Աստվածուհու պաշտամունքը: Հունաստանում նա հայտնի էր Ափրոդիտե, բաբելոնում` Իշտար, Հայաստանում` Աստղիկ անուններով: Աստվածուհու տաճարներում ծառայող քրմուհիները երկարատև ուսուցում էին անցնում: Նրանք տիրապետում էին 40-50 սեքսուալ դիրքերին, գիտեին մոգություն:
Բայց գայթակղման արվեստի գլխավոր վարպետները հետերաներ էին` կրթված կանայք, որոնք ազատ ու անկախ կյանք էին վարում: Նրանաք հրաշալի գիտեին ոչ միայն սիրո արվեստը, այլ պատմություն, նկարչություն, լավ պարուհիներ էին: Նրանք կարող էին պատրաստել կնոջն առավել ցանկալի դարձնող միջոցներ, որոնք իրենց համար երբեք չէին օգտագործում. հետերաների կախարդանքի ուժը իրենց մեջ էր ամփոփված:

Արևմուտքը մնում է արևմուտք 

Ժամանակն անցնում էր, և նոր կրոնը, հասարակությունը փոխեցին մոտեցումը սեքսին, հմայքին և սիրուն: Կանայք, որոնք շարունակում էին հետևել իրենց, ավելի մեծ ուշադրություն էին դարձնում հագուստի ընտրությանը: Հետերաներին փոխարինելու եկած եվրոպական կուրտիզանուհիները շատերի մոտ նախանձ և հիացմունք էին առաջացնում, բայց նրանք բացառություն էին կազմում: Մնացած կանայք սովորաբար համեստ էին և հնազանդվում էին տղամարդկանց: Այդ իսկ պատճառով սիրային մոգությունը սկսեց ծաղկել և նոր թափ առնել:

Ահա մի քանի միջոցներ

1. Հին Գերմանական միջոց էր փոքրիկ կողպեքը, որը պետք էր դնել այնտեղ, որտեղով անցնելու էր սիրած անձը: Բանալին կինը պահում էր իր մոտ: Երբ տղամարդն անցնում էր, կողպեքը պետք էր փակել ասելով`ինչպես կողպեքը ոչ ոք չի բացի , այնպես էլ մեզ չեն բաժանի:Բանալին ջուրն էին գցում, իսկ կողպեքը` պահում:

2. Ֆրասիական միջոցը հետևյալն էր: 
Վերցնում էին սիրելիի և իր թաշկինակը, կապում իրար կարմիր թելով և պահում տղամարդու անկողնում: Արդյունքը երևում էր 15 օրից:

Շարունակությունն՝ այստեղ