19:20 , 22 հոկտեմբեր, 2013Այսօր կյանքից հեռացավ մեր սիրելի և տաղանդավոր դերասաններից մեկը` Երվանդ Ենգիբարյանը: Առաջարկում եմ վերհիշել նրա խաղացած բոլոր դերերը և դիտել նրա մասնակցությամբ ֆիլմերից մեկը:
Երվանդ Ենգիբարյանը խաղացել է Չակի` «Խելքից պատուհաս», Խլեստակով` «Ռևիզորը», Գլումով` «На всякого мудреца довольно простоты», Եսենին` «Շահանե, դու իմ…», Ժորժ` «Մորգանի խնամի» և այլ ներկայացումներում:
Բեմադրել է Մարդանի «Скандал без антракта», Գոլդոնի «Кьоджинские перепалки», Յախնտովի «Любовь со скелетом» ներկայացումները:
Նկարահանվել է «Խեղճ Նաստյան», «Միշտ ասա միշտ», «Ջոկեր», «Տասնմեկ», «Լքյալները», «Երեք ընկեր», «Խաչագողի հիշատակարան», «Հրեշտակների դպրոց» հեռուստասերիալներում:
2013թ. արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` որպես լավագույն դերասան
«Երեք ընկեր»