20:11 , 22 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Բրիտանական թագավորական ընտանիքի կյանքում նշանակությամբ երկրորդ կարևոր իրադարձությունը՝ գահաժառանգի՝ արքայազն Ջորջի մկրտության արարողությունը, տեղի կունենա հոկտեմբերի 23-ին Լոնդոնի Սենտ Ջեյմս պալատի ժամատանը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Արարողոսւթյունը կանցկացնի Քենտերբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբին:
Գահաժառանգին կմկրտեն ոսկեզօծ արծաթե ավազանի մեջ՝ զարդարված շուշաններով, որը պատրաստված է Վիկտորիա թագուհու հրամանով:
Փակ արարողությանը ներկա է լինելու ավելի քան 60 մարդ, ներառյալ երեխայի ծնողները, նրա ազգականներն ու կնքահայրերը: