15:20 , 22 հոկտեմբեր, 2013
Footsport.am-ը գրում է.
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հրաժարականը բուռն քննարումների տեղիք տվեց: Շատերն այն անակնկալ համարեցին, քիչ չէին նաև կարծիքները, որ գլխավոր մարզչի որոշումը ճիշտ ու ժամանակին է, և ավելի տրամաբանական է թվում վերջին տեսակետը:
Նախ` մարզական առումով Մինասյանի գլխավորած թիմըենթախմբում զբաղեցրեց նախավերջին տեղը և դուրս մնաց հետագա պայքարից: Այլ հարց է, որ խաղային առումով մեր հավաքականը մի քանի այնպիսի տպավորիչ հանդիպումներ անցկացրեց, որոնց վերաբերյալ գովասանքի խոսքեր հնչեցին նաև արտերկրում:Սակայն, կրկնենք, որ մեր հավաքականի վերջնական արդյունքը չի վկայում Մինասյանի օգտին :
Չնայած այս հարցում էլ վերապահումով պետք է արտահայտվել: Աշխարհի առաջնության վերջին ընտրական փուլում, նախորդների համեմատ, մեր հավաքականը ցույց տվեց լավագույն արդյունքը: Իսկ խնդիրն այն է,որ բացառությամբ 1-ին տեղը գրաված Իտալիայի և խմբի ետնապահ Մալթայի հավաքականների, մյուս 4 թիմերը միմյանցից գրեթե հավասարաչափ միավորներ էին փախցնում, ինչը հանգեցրեց նրան, որ մեր ընտրանին հանգրվանեց նախավերջին տեղում:
Մյուս ենթախմբերում նախավերջին տեղում հայտնված թիմերն անհամեմատ քիչ միավորներ վաստակեցին, իսկ մեր խմբում 2-րդը ճանաչված Դանիայի հավաքականի միավորները չբավարարեցին` անցումային խաղերին մասնակցելու համար: Մյուս պատճառն այն է, որ, այնուամենայնիվ, հիմնականում հավաքականի մարզչի վրա է ծանրանում ձախողված խաղերի մեղքը:
Իսկ այդպիսի հանդիպումներ եղան և անբացատրելի է մնում, թե ինչպես մեր ընտրանին կարող էր զիջել Մալթային: Որքան էլ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ լինեն, հավաքականը չպետք է իր խաղամակարդակից այդքան ցածր հանդես գա: Հաջորդ պատճառը Մինասյանի մարզչական աշխատանքն այլ թիմում շարունակելու հեռանկարն է: Բնականաբար, Հայաստանի հավաքականի ղեկում արձանագրած հաջողությունները չեն կարող աննկատ մնալ և, ինչպես Մինասյան է նշում ՀՖՖ-ի պաշտոնական կայքում տված հարցազրույցում, ինքը ստացել է մի քանի առաջարկներ, այդ թվում` նաև արտերկրից:
Իսկ երիտասարդ մասնագետի համար մեկ այլ միջավայրում ուժերը փորձելն ու իրեն դրսևորելու ցանկությունը բնական է ու պատճառաբանված:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ