Google-ը կաջակցի լրատվական կայքերին ու մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվողներին


15:14 , 22 հոկտեմբեր, 2013

Lragir.am-ը գրում է.

Google ընկերությունը կիբերհարձակումներից կպաշտպանի լրատվական կազմակերպություններին ու մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող խմբերին, ինչը համացանցում արտահայտման ազատությանն աջակցելու ծառայությունների փաթեթի մի մասն է կազմում, տեղեկացնում է Ռոյթերը:

Ընկերությունը ներկայացրել նաեւ uProxy տեխնոլոգիան, որը թույլ կտա ավտորիտար ռեժիմներով երկրներում շրջանցել պետական գրաքննությունը: Այս ծրագիրը հասանելի կլինի Google Chrome եւ Mozilla Firefox բրաուզերների համար:

Google-ը, մասնավորապես, հոսթինգ կտրամադրի այն կայքերին, որոնք քաղաքական դրդապատճառներով հաճախ հարձակումների են ենթարկվում: