Առաջիկա ընտրական ցիկլում մեր հավաքականին ավելի փորձառու մարզիչ է պետք


14:41 , 22 հոկտեմբեր, 2013

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները նամակով դիմել են Վարդան Մինասյանին՝ խնդրելով վերանայել իր որոշումը, վերադառնալ եւ շարունակել գլխավորել ազգային հավաքականը:
Ֆուտբոլիստների կարծիքը հարգում եմ եւ նրանց մարդկայնորեն հասկանում եմ, բայց Մինասյանի որոշումը ճիշտ եմ համարում:
Մարդը որեւէ պաշտոնում երկար մնալուց ճահճանում է, զրկվում է կրեատիվ ռեսուրսից:
Վարդանն իրոք լավ մարզիչ ու մարդ է, բայց կարծում եմ` առաջիկա ընտրական ցիկլում մեր հավաքականին ավելի փորձառու մարզիչ է պետք:
Հաջորդ մեկ-երկու ընտրական ցիկլերն այս հավաքականի համար վերջին շանս են լինելու` ուղեգրեր նվաճելու համար:
Նոր մարզչի առջեւ ամբիցիոզ նպատակներ պետք է դրվեն. ի վերջո` անընդհատ Հենոներ եւ Յուրաներ մեր ֆուտբոլում չեն ծնվում: