14:37 , 22 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Հաննովերի Վիլհելմ Բուշի անվան Ծաղրանկարների ու գրաֆիկայի գերմանական թանգարանում բացվել է ծաղրանկարների ցուցահանդես, որը ստեղծվել է Առաջին աշխարհամարտի նախօրեին:
Ներկայացված բոլոր՝ մոտ 120 ծաղրանկարները ժամանակին հրապարակվել են Մյունխենի Simpliccisimus երգիծական ամսագրում:
Ամսագրի թիրախում էին Գերմանիայի կայսր Վիլհելմ 2-րդի անձի պաշտամունքը, Գերմանիայի ձգտումը՝ հասնելու համաշխարհային տիրապետության, ինչպես նաև երկրում ֆեմինիստական շարժման ակտիվացումը՝ հայտնում է DPA գործակալությունը:
Ներկայացված է նաև գերմանացիների կյանքը Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին: