Արսենալ-Բորուսիա. Խաղից առաջ (տեսանյութ)


14:31 , 22 հոկտեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին մեկնարկում է Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի 3-րդ տուրը: Հայ ֆուտբոլասերների ուշադրության կենտրոնում կլինի Լոնդոնում կայանալիք «Արսենալ»-«Բորուսիա» մրցավեճը:

«Արսենալ»-«Բորուսիա»՝ 22:45 (Արմենա TV)
Բուքմեյքերներ՝ 2.60-3.60-2.75

Արսեն Վենգերի թիմն, Անգլիայի առաջնության մեկնարկային տուրում «Ասթոն Վիլայից» կրած պարտությունից հետո, արագորեն ուշքի եկավ եւ հաջորդ յոթ հանդիպումներից վեցում հաղթանակ տոնեց, իսկ մեկ հանդիպում ավարտեց ոչ-ոքի: Լոնդոնցիները, ներկայումս, գլխավորում են ներքին առաջնության մրցաշարային աղյուսակը: Չեմպիոնների լիգայում էլ «Արսենալի» գործերը հաջող են ընթանում: Թիմն անցկացրած երկու հանդիպումներում հաղթանակներ է տոնել՝ պարտության մատնելով Մարսելի «Օլիմպիկին» եւ Նեապոլի «Նապոլիին»:

Անգլիական ակումբի հաղթարշավը, հիմնականում, պայմանավորված է Մեսութ Օզիլի ֆանտաստիկ մարզավիճակով: Գերմանիայի հավաքականի խաղացողն արագորեն մերվեց «Արսենալին» եւ սկսեց իր հետեւից տանել թիմին՝ ցուցադրելով արդյունավետ խաղ:

Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկության եզրափակչի մասնակից «Բորուսիան» ամենալավ վիճակում չի մոտենում այս հանդիպմանը: Կլոպի թիմը հաջող մեկնարկեց ներքին առաջնությունում, սակայն 8-րդ տուրում պարտվեց Մենխենգլադբախում, իսկ 9-րդ տուրում, հանդես գալով սեփական հարկի տակ, մեծ դժվարությամբ հաղթեց «Հանովերին»: Այս մրցավեճում միակ գնդակը խփեց Ռոյսը՝ անվրեպ իրացնելով 11 մետրանոցը: Վերջին հանդիպումներիում «Բորուսիան» չի ցուցադրում այն ֆուտբոլը, որը թիմին թույլ տվեց հաջողություններ գրանցել նախորդ մրցաշրջանում: Ընթացիկ մրցաշրջանում, դորտմունդցիներն արտագնա խաղերում խնդիրներ են ունենում, ինչի հետևանքով Չեմպիոնների լիգայի խմբային փուլում նրանք ամենալավ վիճակում չեն: Մեկնարկային տուրում, Նեապոլում կրած պարտությունից հետո, «Բորուսիան» ավելի զգոն պետք է լինի, քանի որ երկրորդ պարտությունը կարող է զգալիորեն բարդացնել խնդիրը:


Կադրային խնդիրներ

«Արսենալի» կազմում շարունակում են ապաքինվել Չեմբերլենը, Պոդոլսկին, Սանոգոն, Դիաբին եւ Ուոլկոտը: Մինչդեռ, շարք են վերադարձել Կասորլան, Ռոսիցկին եւ Սանյան: Հյուրերի կազմում վնասվածքներ ունեն Կելը, Գյունդողանը եւ Պիշչեկը, իսկ Բլաշիկովսկու եւ Հումելսի մասնակցությունը հարցականի տակ է:

Հավանական կազմերը

Գերմանական ԶԼՄ-ը նշում են, որ այս խաղում եւս Հայաստանի հավաքականի ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը լինելու է «Բորուսիայի» մեկնարկային կազմում:

«Արսենալ». Շչեսնի, Սանյա, Մերտեսակեր, Կոսելնի, Գիբս, Ուիլշիր, Արտետա, Ռեմսի, Օզիլ, Ֆլամինի, Ժիրու։

«Բորուսիա». Վայդենֆելեր, Գրոսկրոյց, Հումելս, Սուբոտիչ, Շմելցեր, Շահին, Բենդեր, Բլաշիկովսկի, Ռոյս, Մխիթարյան, Լեւանդովսկի։

Փաստեր

21-րդ դարում, այս թիմերը Չեմպիոնների լիգայում հանդիպել են չորս անգամ: 2002/03թթ. Խաղարկությունում, կողմերը մեկական հաղթանակ են տոնել. Դորտմունդում «Բորուսիան» առավելության հասավ 2:1 հաշվով, իսկ Լոնդոնում՝ «Արսենալը» հաղթեց 2:0 հաշվով:

2001/12թթ. Խաղարկությունում, «Արսենալը» Լոնդոնում հաղթեց 2:1 հաշվով, իսկ Դորտմունդում գրանցվեց ոչ-ոքի՝ 1:1:

«Արսենալը» սեփական հարկի տակ անցկացրած վերջին 10 պաշտոնական հանդիպումներում առանց գոլի չի հեռացել ասպարեզից՝ խփելով 21 գնդակ:

«Արսենալ»-«Բորուսիա»՝ 2:1 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ