14:00 , 22 հոկտեմբեր, 2013Panorama.am-ը գրում է.
ԵԳՄ նախագահ Աբգար Ափինյանի նախաձեռնությամբ ստեղծվել է «Հայ մտավորականների և մշակույթի գործիչների» խորհուրդ: Խորհրդի առաջին նիստի ժամանակ քննարկվել է Հայաստանում գործող ու գրանցված հեռուստաալիքների ծրագրերը:
«Խորհուրդը խիստ մտահոգիչ է համարում հեռուստաալիքներով ցուցադրվող հաղորդումները, սերիալները, որոնք պրոպագանդում են օտար արժեքներ, վարկաբեկում են ազգային արժեքները»,- ասուլիսում այս մասին ասաց Աբգար Ափինյանը:
Նրա դիտարկմամբ, պետք է բացվեն կրթական, դաստիարակչական հաղորդումներ, առհասարակ` ծրագրերում փոփոխություններ մտցնել: Ա. Ափինյանը տեղեկացրեց, որ իրենք նախաձեռնել են նաև հանդիպումներ հեռուստաընկերությունների ղեկավարների հետ:
Նա նշեց, որ խորհրդի առաջին նիստը նվիրել են հեռուստաընկերություններին, քանի որ` «հեռուստատեսությունը կարող է փրկել ու կործանել մարդկային ճակատագրեր»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ