13:23 , 22 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Վարդան Մինասյանը հրաժարվել է նոր պայմանագիր ստորագրել և շարունակել աշխատանքը ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում:
Թե՛ հավաքականի ֆուտբոլիստները, թե՛ երկրպագուները ցանկանում էին թիմի ղեկին տեսնել Մինասյանին: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները Վարդան Մինասյանին խնդրել են վերանայել որոշումը:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Մինասյանին նվիրված հսկայական պաստառի ստեղծման աշխատանքները: Հայաստանի հավաքականի Red Eagles ֆան ակումբը պաստառը բացեց «Հանրապետական» մարզադաշտում՝ «Մունդիալ-2014»-ի ընտրական փուլի շրջանակներում կայացած Մալթայի ընտրանու դեմ հանդիպման ժամանակ: