Քուրդ զինյալները սպառնում են նորից հարձակումներ սկսել Թուրքիայում


12:53 , 22 հոկտեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

Սիրիայում ընթացող պայքարի ուժգնացման ֆոնին Թուրքիայից հեռացած քուրդ զինյալները սպառնում են նոր հարձակման անցնել այդ երկրում, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով քրդերի քաղաքական թևի ղեկավարի հայտարարությունը:

 Ըստ աղբյուրի՝ նրանք պատրաստ են վերստին Թուրքիա մտնել Իրաքի հյուսիսից: Իսկ նման պատրաստակամության պատճառն այն է, որ ըստ քրդերի՝ Թուրքիան սատարում է Սիրիայում քրդերի դեմ իսլամիստ ապստամբների պայքարին: Պաշտոնական Անկարան սա հերքում է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ