Մարմնավաճառը, պարզվեց, կին չէր


12:23 , 22 հոկտեմբեր, 2013

Pastinfo.am-ը գրում է.

ՀՀ ՊՆ N  զորամասի ժամկետային զինծառայողներ Արտուշ Վարդանյանն ու  Արկադիա Ներսիսյանն անակնկալի են եկել՝   տեղեկանալով, որ «Նիկա» մականունով մարմնավաճառը տղամարդ է:  

Ըստ «Դատալեքսում» տեղադրված համառոտ մեղադրական եզրակացության, նրանք 2013թ. մարտի 30-ին`   ժամը 20:30-ի սահմաններում, ինքնակամ թողել  են  զորամասն ու պատահական տաքսի մեքենայով մեկնել Երևան քաղաքի Աբովյան փողոցում  բնակվող «Նիկա»  մականունով մարմնավաճառի  մոտ՝ նրա հետ սեռական հարաբերություն ունենալու նպատակով: Սակայն  նրա բնակարանում տեղեկանալով, որ Նիկան տղամարդ է, Արտուշ Վարդանյանը բռունցքով հարվածել է վերջինիս դեմքին` պատճառելով առողջությանը թեթև վնաս ու քաշել է մազերից,  իսկ  Արկադիա Ներսիսյանն երկու-երեք ապտակ է հասցրել նրա դեմքին, ինչից հետո զինծառայողները միասին շտապ հեռացել են մարմնավաճառի բնակարանից:

Արտուշ Վարդանյանին մեղադրանք է  առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով՝   դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը և   175-րդ հոդվածի առաջին մասով՝  ավազակությունը, իսկ Արկադիա Ներսիսյանին՝   118-րդ հոդվածով՝   Ծեծը և   175-րդ հոդվածի առաջին մասով:  Զինծառայողները կալանավորվել են: 

Գործը մակագրվել է   Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատավոր Արշակ  Վարդանյանին: