12:11 , 22 հոկտեմբեր, 2013
Yerkir.am-ը գրում է.
Այսօր մահացել է լրագրող Գենոֆիա Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ Մարտիրոսյանի բուժման համար դրամահավաք էր կազմակերպել: Մարտիրոսյանը տեղափոխվել էր Գերմանիա` բուժման նպատակով:
Գենոֆիա Մարտիրոսյանը շուրջ երեսուն տարի իր ավանդն է մատուցել հայկական լրագրությանը: 1984թ-ից սկսած աշխատել է տարբեր պարբերականներում, այդ թվում՝ «Կոմսոմոլեց», «Ռեսպուբլիկա Արմենիա» եւ «Առավոտ» թերթերում: Հանդիսացել է «Ռեսպուբլիկա Արմենիա» օրաթերթի փոխխմբագիրը, 10 տարի անընդմեջ «Առավոտ» թերթի արաջնորդողների հեղինակն էր, իսկ 2003-ից ՝«Աֆիշա» ամսագրի, այնուհետեւ՝ «Հայաստանի Զրուցակից» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը: