Յուրա Մովսիսյանը` Ռուսաստանի առաջնության 13-րդ տուրի ամենաարդյունավետ ֆուտբոլիստների առաջին եռյակում


11:46 , 22 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

«Championat»-ի անցկացրած քվեարկության արդյունքում պարզվել է, որ Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանն արդյունավետության ցուցանիշով երրորդն է Ռուսաստանի առաջնության 13-րդ տուրում:

Ամենաարդյունավետ ֆուտբոլիստ է ճանաչվել Ալեքսանդր Սամեդովը, ով հանդես է գալիս Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ի և Ռուսաստանի հավաքականի կազմում: 

Արդյունավետության ցուցանիշով երկրորդ տեղում է Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»-ի և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Հալկը: