Ժամանակն է, որ ոստիկանությունը ի սպառ վերացնի «ախռաննիկների» ինստիտուտը


10:49 , 22 հոկտեմբեր, 2013

Քո համար կանգնած ես խաչմերուկում, մեկ էլ բրաբուսա-ջիպա-բենթլիախառը մի հատ կորտեժա գազ տված անցնում, որտեղ նստած ա ինչ որ մի օլիգարխ ու մի 40 հատ հաստավիզ ախռաննիկ: 
Գնում ես ինչ որ տոնական միջոցառման, մեկ էլ պահի տակ քեզ թվում ա, որ կահույքի սրահում ես՝ շրջապատված «շկաֆերով»: Էլի ինչ որ մի օլիգարխ ա եկել իր աքսեսուարների հետ՝ միջոցառմանը մասնակցելու:
Ընտրությունների ժամանակ տեղամաս մտնել չի լինում, որովհետև տումբչկ մտավոր ցենզով շկաֆերը էլի տեղում են ու ինչ որ խառն են:
Եթե ծեծուջարդ ա լինում, ապա մեծ հավանականությամբ էլի «ախռանի» տղերքը մեջ կան...
Էսքան ախռաննիկ Հայաստանի ինչի՞ն ա պետք, եթե մեր մոտ պատվերով սպանություն վերջին անգամ երևի կռվի թվերին ա եղել, իսկ նորանկախ Հայաստանի պատմության մեջ չեմ հիշում մի դեպք, երբ թիկնապահները գործած լինեն ըստ իրենց նշանակության, փախարենը գիտեմ հարյուրավոր դեպքեր, երբ թիկնապահները հանդես են եկել վարձկան հրոսակների կարգավիճակում, բութ ու անուղեղ մահակ են ծառայել իրենց տերերի ձեռքերում:
Այսքանով հանդերձ, համարում եմ, որ ժամանակն է, որ ոստիկանությունը ի սպառ վերացնի այս երևույթը: Եթե ինչ որ մեկը պահպանության կարիք ունի, թող դիմի ոստիկանություն, եթե ինչ որ մեկին ի պաշտոնե հասնում է թիկնազոր, ապա այդ թիկնազորը տրամադրվում է պետության կողմից, իսկ մնացյալ դեպքերում էդ ուղղակի պիժոնություն ա ու գեղցիություն: Դեռ երեկ թրիքի մեջ զվռռնողները ուզում են այդ կերպով ընդգծեն իրենց կարևորությունը ու մատնանշեն իրենց սոցիալական ստատուսը: