Ֆեյսբուքը երեկ. օրվա ամփոփում


10:28 , 22 հոկտեմբեր, 2013

Համեմատած հանգիստ կիրակիի, երկուշաբթին հագեցած էր: Օրը բացասական էր: 
Առավոտյան ֆեյսբուքը «լցվեց» տխուր լուրով` սիրված դերասան Վարդան Պետրոսյանը ավտովթարի է ենթարկվել և գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Ոչինչ չեմ կարող ասել, միայն մաղթում եմ առողջություն նրան և մնացած տուժողներին: 

Հետո սկսվեց շաբաթվա պատերազմը, ՕԵԿ-ը և ԲՀԿ-ն պահեստներից հանեցին իրենց ֆեյքերը ու ով ինչպես կարող էր քննադատում էր մյուսին: Իսկ այս ամենի պատճառը նախօրեին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանի «բանավեճն» է եղել:

Երեկ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի էր ունենում «Պայքար Եվրոպայում խտրականության, այլատյացության և անհանդուրժողականության դեմ» խորհրդաժողովը, երբ Էվարդ Նալբանդյանը ելույթ էր ունենում մի խումբ,թրաշով ու առանց թրաշ աղջիկներ ու տղաներ, կոչերով մտան հյուրանոց, այդպես էլ հասկանալի չէր նրանց պահանջը ու ընդհանրապես չեմ հասկանում Արմենիա Մարիոթ հյուրանոցը անվտանգություն ունի՞, թե՞ ոչ:

Երեկ բոլորի տրամադրությունը փչացրեց նաև Ցուկեր արքան` նույն ինքը ՖԲ-ի «պապան». Ֆեյսբուքը ժամանակավորապես չէր գործում: Ասզգս խառնաշբոթի մեջ էր:
Այդ դեպքի մասին գեղեցիկ անրադարձ էր կատարել ֆբ օգտատեր Անկախ Հայաստանը:
(Գրառմանը կարող եք ծանոթանալ հետևյալ լինկով)

Հ.Գ. Գրողների միության թեման դեռ արդի է: