09:52 , 22 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի շրջանակներում կայանալիք Լոնդոնի «Արսենալ»-ի դեմ արտագնա հանդիպումից առաջ Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտնել է, որ ֆուտբոլասերները կարող են երկու հզոր թիմերի հանդիպում տեսնել:
««Արսենալ»-ը հավատարիմ է իր ոճին` չնայած հաճախ հնչող քննադատությանը: Իմ կարծիքով` այդ թիմի խաղային փիլիսոփայությունը միշտ ժամանակակից է, իսկ այժմ այն հիանալի արդյունքներ է գրանցում:
Ինձ տպավորում է «Արսենալ»-ի առաջընթացը: Մեզ երկու հզոր թիմերի հանդիպում է սպասվում»,- ասել է Կլոպը:
Հիշեցնենք, որ «Արսենալ»-«Բորուսիա» հանդիպումը կկայանա այսօր` հոկտեմբերի 22-ին: